կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Էդիկ Մարտիրոսյանը խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Էդիկ Մարտիրոսյանը խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Հայ մարզիկ Էդիկ Մարտիրոսյանը (83.9 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի IMMAF խառը մարտարվեստի աշխարհի առաջնությունում։
 
Sportaran Telegram ալիքի հաղորդմամբ՝ Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մարտարվեստի մրցաշարում հայ մարզիկը խմբային փուլում տարել է երեք հաղթանակ՝ Ռուսաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Սլովակիայի ներկայացուցիչների նկատմամբ։
 
Սակայն կիսաեզրափակչում նա պարտվել է իր ռուսաստանցի մրցակից Ախմեդ Մագոմեդովին։
Հավելենք, որ սա Հայաստանի երրորդ մեդալն է այս միջազգային մրցաշարում։
 
Ավելի վաղ Ռաֆիկ Ալեքսանյանը դարձել էր MMA-ի աշխարհի պատանեկան չեմպիոն, իսկ Սոս Մարտիրոսյանը, որը հանդես էր գալիս մինչև 12 տարեկանների տարիքային խմբում, նվաճել էր բրոնզե մեդալ։

  • Կիսվել: