կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Երևանի շենքերից մեկի 9-րդ հարկից տղամարդ է ընկել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Երևանի շենքերից մեկի 9-րդ հարկից տղամարդ է ընկել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Օգոստոսի 23-ին՝ ժամը 8։13-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկից տղամարդ է ընկել։

Դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են տղամարդու ինքնությունը։ Նախնական տեղեկություններով` շենքի բնակիչ 53-ամյա տղամարդը 7-րդ հարկի իր բնակարանի պատուհանից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին։

  • Կիսվել: