կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են անչափահասի «ՎԱԶ 2101»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են անչափահասի «ՎԱԶ 2101»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Հ․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի և 25-ամյա Նվեր Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժած չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

  • Կիսվել: