հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Փաշինյանը վաղուց չի կարողանում գեներացնել փողոցը. Նարեկ Կարապետյան

Փաշինյանը վաղուց չի կարողանում գեներացնել փողոցը. Նարեկ Կարապետյան

Փաշինյանը վաղուց չի կարողանում գեներացնել փողոցը։ Մարդիկ դուրս չեն գալիս նրա համար։ Դա ցուցիչ է, որ նա իրական վստահության կորուստ ունի: Այս մասին ՛՛Արմենիա՛՛ ՀԸ-ի եթերում ասել է ՛՛Ուժեղ Հայաստան՛՛ կուսակցությանն խոհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ավտոերթում 1,200 մեքենա կար, ամեն մեքենայում՝ 2 հոգի՝ ինչպես ինքն էր հայտարարել։ Այսինքն՝ 2,400 հոգի։ Մենք տեսանք, որ 4,000 մարդ էր եկել, իսկ 2,400-ին նա այստեղից էր տարել․․․ Գյումրու համար Փաշինյանը որևէ սոցիալական մեծ ծրագիր չի իրականացրել, ինչո՞ւ պետք է գյումրեցին դուրս գար՛՛:

  • Կիսվել: