Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր պատգամավորներին
պետություն ունենալը թանկ հաճույք է, ու պետություն ունենալու հաճույքի համար վճարում են նրանք, ովքեր պետություն ունենալու, այդ պետությունը պահելու, պահպանելու ու զարգացնելու կամք ունեն։ Այս մասին ԱԺ—ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պրոբլեմները կան, պրոբլեմները տեղում են, պրոբլեմները խորանում են, բայց իմ ելույթն այն մասին էր, թե ինչ գործիքներ մենք պետք է որդեգրենք ու ինչ գործիքներ ենք որդեգրում այդ պորբլեմներին դիմակայելու համար», - նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ բոլոր կարգի մարտահրավերներին արձագանքը պետք է լինի և՛ սիմետրիկ, և՛ ասիմետրիկ:
«Ասիմետրիկ նշանակում է հասկանալ մարտահրավերները սրելու ու սրողների նպատակները, նրանց նպատակն է խաթարել ՀՀ բնականոն զարգացումը ու ժամանակ չթողնել զբաղվելու ՀՀ զարգացման օրակարգով, բայց մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման օրակագից, որովհետև խոսքը մեր այսօրվա, վաղվա ու մեր երեխաների ապագայի մասին է», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր պատգամավորներին նիստին մասնակցելու համար:
«Նրանց մասնակցությունը ինձ ավելի մեծ հնարավորություն տվեց կենտրոնանալու ձեռքբերումների ու մի շարք կարևոր հաջողությունների վրա», - ընդգծեց նա:


