երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին խոսեց՝ հայտարարելով ընդդիմության նկատմամբ ճնշման մասին. Մանուկյան

Փաշինյանը պետական հեղաշրջման մասին խոսեց՝ հայտարարելով ընդդիմության նկատմամբ ճնշման մասին. Մանուկյան

Փաշինյանը պետական հեղաշրջման մասին խոսեց՝ հայտարարելով ընդդիմության նկատմամբ ճնշման մասին։ Այս մասին խորհրդարանում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Սահմանադրության էպոպեան Հայաստանում մեկ բան է փաստում, որ Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա։ Իրարահաջորդ ստախոսությունների մի ամբողջ հավաքածու կարելի է համարել։ Եկել հասել ենք մի տեղ, որ անկախության հռչակագիրը պետականության դեմ է։

Փաշինյանն ամեն օր հետագայում իր դեմ հարուցվելիք քրեական գործերին նոր հոդվածներ է ավելացնում։

Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանի Հանրապետության օրենքների դեմ, որովհետև ՀՀ օրենսդրության համաձայն ԱԺ պատգամավորների վրա ճնշման միջոցով քվեարկությունը չի կարող լեգիտիմ լինել»,-ասաց Մանուկյանը։ 

  • Կիսվել: