Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին. Ադրբեջանն ու Թուրքիան հրավիրված չեն (ուղիղ միացում)
Մարտի 28-30-ը տեղի կունենա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրների առաջնորդների: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է գագաթնաժողովին։ Սա լինելու է երկրորդը: Գագաթնաժողովը կանցկացվի առցանց:
Հրավիրյալների ցանկում այս տարի ևս չկան Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը:


