երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Փաշինյանը հայտարարեց՝ որ իրենց խմբակցության նախկին պատգամավորներից մեկը ձայնագրել է իր խոսքը

Փաշինյանը հայտարարեց՝ որ իրենց խմբակցության նախկին պատգամավորներից մեկը ձայնագրել է իր խոսքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենց խմբակցության նախկին պատգամավորներից մեկը ձայնագրել է իր խոսքը, այնուհետ հանձնել Սերժ Սարգսյանին․

«Ընտրություններից առաջ, հիշո՞ւմ եք, Սերժ Սարգսյանը իմ մասնակցությամբ մի ձայնագրություն հրապարակեց, ու ոչ ոք չանդրադարձավ այն հարցին, թե ով է ձայնագրել դա ու ոնց։

Կարո՞ղ է այդ մարդը մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ խմբակցության անդամ է։ Հիմա էլ գալիս, մեծ-մեծ բաներից են խոսում, բարոյականությունից։ Հասկանո՞ւմ եք՝ այդ մարդը եկել, մեր ցուցակով դարձել է պատգամավոր, եթե չասեմ՝ ականջից բռնել ենք, դարձրել պատգամավոր։ Նա կյանքում կարա՞ր պատգամավոր դառնար։ Եկել է հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել, տվել է Սերժ Սարգսյանին ու այսօր հոխորտում է, գետինն էլ չի մտնում։ Բարոյական կերպարը նայեք մի հատ»,- ասաց նա։

Փաշինյանը պնդեց, որ այդ ձայնագրությունն իրենց դեմ էր ներկայացվել, բայց իրականում օգնեց բացահայտել «ճշմարտության ևս մի կտոր»։

  • Կիսվել: