հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Փաշինյանը և Ալիևը վերսկսում են բանակցությունները Աբու Դաբիում․ TASS

Փաշինյանը և Ալիևը վերսկսում են բանակցությունները Աբու Դաբիում․ TASS

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում ընդմիջումից հետո վերսկսել են բանակցությունները։ Այս մասին հայտնել է TASS-ի աղբյուրը։

Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների պատվիրակությունների ներկայությամբ։ Կողմերը նախկինում անցկացրել են մոտ երկու ժամ տևողությամբ բանակցությունների մեկ փուլ, ապա Ալիևն ու Փաշինյանը հանդիպել են դեմ առ դեմ, որը տևել է մոտ 20 րոպե։

  • Կիսվել: