Փաշինյանն ու Ալիևը Վենսի այցից հետո մեկնելու են Վաշինգտոն․ ադրբեջանական լրատվամիջոցներ
ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսի տարածաշրջան այցից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այցելելու են Վաշինգտոն, այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
«ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսի Հարավային Կովկաս կատարած այցից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփի Խաղաղության խորհրդի գագաթնաժողովին», - նշել են ադրբեջանական լրատվամիջոցները։


