երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Փարիզում կայացել է Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումը

Փարիզում կայացել է Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումը

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր Ֆրանսիզ Սպիզները և այլ հյուրեր։

Ֆորումին որպես բանախոսներ հանդես են եկել փաստաբան Ֆրանսուա Դևեջյանը, քաղաքագետ Կայծ Մինասյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Հայաստան-Ֆրանսիա ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեն։

Ֆորումը կազմակերպել էր G2iA (Groupement Interprofessionnel International Arménien) ասոցիացիայի կողմից։

 

  • Կիսվել: