շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Սպանության միջադեպին ներկա գտնված Փարաքարի համայնքապետը հրաժարական է տվել

Սպանության միջադեպին ներկա գտնված Փարաքարի համայնքապետը հրաժարական է տվել

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել, Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել մայիսի 31-ին:

Հունիսի 3-ին երդմամբ ստանձնել էր համայնքի կառավարումը:

Հիշեցնենք, որ վերջերս Ավտոլվացման կետերից մեկում կեսգիշերին վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ։ 

Ըստ հրապարակումների՝  ավտոլվացման կետը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, Փարաքարի համայնքապետի ընկերոջն է։ Վիճաբանության ժամանակ համայնքապետը դեպքի վայր է գնացել իր ընկերներին աջակցելու նպատակով։ Վիճաբանության ընթացքում կրակոցներ են հնչել։ Ըստ քննչականի, կրակողը սպանվածի եղբայրն է, 34 տարեկան։ Քրեական գործ է հարուցվել սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածներով, այս պահին դեռ ձերբակալված անձ չկա։

Մամուլում տեղեկություններ կան, որ նա էլ է ոտքից վիրավորվել, բայց պաշտոնական մանրամասներ չկան։

  • Կիսվել: