կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Ոստիկանությունը՝ «Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկված «թուրքերի» մասին

Ոստիկանությունը՝ «Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկված «թուրքերի» մասին

Այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել: Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել, որում նշվում է․

«Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:

Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են:

Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»,-նշված է պարզաբանման մեջ։

Նշենք, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, թե իբր  ժամը 18։00֊ի սահմաններում «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ։

  • Կիսվել: