Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել. Դանիելյան
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց գյուղի ճանապարհին կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել 14 քաղաքացու:
Հիշեցնենք, որ ոստիկանները շարունակում են երկու կողմից փակ պահել Կիրանց գյուղի մուտքը՝ պայմանավորված սահմանազատման աշխատանքներով:
Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: