ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջնական բռնատիրացումը կանխելն է, հեռանալո՛ւ են․ Սեյրան Օհանյան

Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջնական բռնատիրացումը կանխելն է, հեռանալո՛ւ են․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել․

Գործող իշխանությունը հատել է օրենքի և բարոյականության բոլոր սահմանները: Թշնամաբար հարվածներ է հասցրել պետականության բոլոր հենասյուներին՝ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանը, բանակին, եկեղեցուն, սփյուռքին: Հանձնել է Արցախը: Նենգ գործելաոճով փորձում է լռեցնել ազգային դիմադրության օջախները:

Քողարկելով իր հանցավոր վարքագիծը, շեղելով հանրությանը հայոց պետականության սպառնալիքներից, ձգտելով խուսափել ազգային դավաճանության համար պատասխանատվությունից՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ:
Շարունակվում են բռնատիրության կանոններով մարդկանց ապօրինի ձերբակալությունները, խուզարկություններն ու կալանավորումները: Ներկայացվում են շինծու մեղադրանքներ, կիրառվում են հոգեբանական տեռորի բոլոր միջոցները՝ դրանք ուղեկցելով «հանցանքների» նախապատրաստության արհեստածին նկարագրություններով: Ազգային ընդդիմադիր գործիչներին, նրանց աջակիցներին վերագրվող արարքները չարիքի իշխանությունը կարող է տարածել Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքով մտահոգ յուրաքանչյուր անդամի նկատմամբ:
Նման պայմաններում հայ ժողովրդի բոլոր արժանապատիվ զավակների պարտքն է միավորվել և կանխել հայոց պետականության գլխավոր սպառնալիքի՝ Հայաստանի գործող իշխանության հետագա գործողությունները: Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջնական բռնատիրացումը կանխելն է, սրանց հեռացումը, պատասխանատվության ենթարկելը, երկրի ու հայության արժանապատվության վերականգնումը: Ադպես էլ լինելու է:
Շուտով»։

  • Կիսվել: