երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Որ քաղաքական ուժերը կընտրվեն, եթե առաջիկա կիրակի լինեն ընտրություններ. հարցում

Որ քաղաքական ուժերը կընտրվեն, եթե առաջիկա կիրակի լինեն ընտրություններ. հարցում

«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք:

Եվ այսպես, հարցվածների 11.5%-ը նշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այստեղ, ըստ Նավասարդյանի, 0.3% նվազում կա: 8%-ը նշել է   «Հայաստան» դաշինք, Ռոբերտ Քոչարյան, այստեղ էլ բավականին մեծ աճ է գրանցել, մոտ երկու կամ երեք տոկոս: «Պատիվ ունեմ» դաշինք, Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 3.7%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.2%, Դոգ ,Վարդան Ղուկասյանը՝ 2.9%, Հայ Հեղափոխական դաշնակցություն՝ 2.2%, Հանրապետություն կուսակցությունը՝ 1.9%, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 1.5տոկոս: Նավասարդյանը նշեց, որ այս ուժն առաջին և բավականին բարձր ցուցանիշն է գրանցել:

Հաջորդիվ «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 0.9%, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 0.8%, «Հայ ազգային կոնգրես»՝ կուսակցություն 0.7%, Ազգային ժողովրդավարական բևեռ՝ 0.5% և «Քրիստոնյա ժողովրդավարական» կուսակցություն, Լևոն Շիրինյան՝ 0.3%:

Չեմ մասնակցի ընտրություններին նշել է 23.7% -ը, այլ նշել են 3.1% -ը, ոչ մեկին նշել է 5.5%ը, կփչացնեմ քվեաթերթիկը՝ նշել են 4.5%ը, հրաժարվում են պատասխանել՝ 6.4% և դժվարացել է պատասխանել 18.5%:

Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1,101, հետազոտության անցկացման ժամանակահատվածը ՝ապրիլի 29 *-ից մինչև մայսի 2-ը:

  • Կիսվել: