Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը․ Վրաստանի ԱԳՆ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի թվիթերյան էջում:
«Այս շրջադարձային համաձայնագիրը կարևորագույն հանգրվան է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ապահովման գործում և ամուր հիմք է ստեղծում տարածաշրջանի երկարաժամկետ կայունության և զարգացման նոր հնարավորությունների համար։ Վրաստանը շարունակում է անսասան մնալ խաղաղությունը խթանելու և տարածաշրջանային համագործակցությունը ամրապնդելու իր հանձնառության մեջ»,-նշված է Վրաստանի ԱԳ նախարարության գրառման մեջ։


