երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում. Տիգրան Աբրահամյան

Ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում: Այս մասին իր էջում գրել է ԱԺ  պատգամավոր  Տիգրան Աբրահամյանը։

«Այն, ինչ մեր երկրի տարբեր ոլորտներում է արտահայտվում` արտաքինից, անվտանգությունից մինչև ներքին կյանք, դա էլ իր ողջ էությամբ արտացոլվում է ԱԺ-ում:

Կա՞ինչ-որ կարմիր գիծ, որ այս իշխանությունը դեռ չի հատել: Կարծում եմ` ոչ: Այնպես որ, ճանապարհը ոչ թե իրավիճակային արձագանքների, այլ օրակարգն ընդդիմությանը վերադարձնելու մեջ է:

Քննարկելիք հարցերը շատ են, խնդիրներ միշտ կլինեն, բայց ներքաղաքական պայքարի հիմքում պետք է դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և դրա շուրջ գեներացնել մնացած պրոցեսները»,– նշել է նա։

  • Կիսվել: