«Նվազել ա, չի նվազել, բարձրացել ա, չեմ մեկնաբանելու». Ավինյանը՝ ռեյտինգով Մարությանին զիջելու մասին
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով նաեւ Երեւանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն է, հրաժարվեց մեկնաբանել սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ըստ որոնց իր վարկանիշը նվազել է
«Նվազել է, թե չի նվազել, բարձրացել է, չեմ մեկնաբանելու»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ըստ այդ հարցման արդյունքների ինքը երրորդ տեղում է՝ զիջելով գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին եւ որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, Ավինյանը ժպտալով արձագանքեց. «Այո, այո: Ես չեմ խոսում, ես գործում եմ ի տարբերություն շատ շատերի: Ես կոչ եմ անում կենտրոնանալ գործի վրա»:


