Նշում ենք Սահմանադրության ընդունման 30-ամյակը՝ հարգելով ինքնիշխանությունը, ազատությունը և ժողովրդավարությունը. Միրզոյան
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Սահմանադրության ընդունման 30-ամյակը՝ հարգելով ինքնիշխանությունը, ազատությունը և ժողովրդավարությունը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Սրանք այն հիմնարար սկզբունքներն են, որոնք ամրագրված են փաստաթղթում, որոնք մեզ ուղղորդում են Հայաստանն ավելի ուժեղ, այսօրվա մարտահրավերների նկատմամբ ավելի դիմակայուն դարձնելու ճանապարհին և գործընկերային հարաբերությունների ընդլայնման մեր տեսլականում»,- գրել է նա։