ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի նոր տնօրեն է նշանակվել Սարգիս Բեջանյանը

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի նոր տնօրեն է նշանակվել Սարգիս Բեջանյանը

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստը։ Մինչ նիստին անցնելը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ ունեն նոր նշանակում քաղաքապետարանում։ 

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ ընկերության նոր տնօրեն է նշանակվել Սարգիս Բեջանյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ընկերության փոխտնօրենի պաշտոնը։ 

Քաղաքապետը շնորհավորեց Բեջանյանին և նշեց, որ բավականին մեծ գործ ունեն անելու՝ մեծ փոփոխություններ։ 

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 24-ին որոշում էր ստորագրել, որի համաձայն պաշտոնից ազատվել էր «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Երեմյանը։

  • Կիսվել: