կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանը՝ Մոդիին

Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանը՝ Մոդիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առիթով: Ուղերձում նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առիթով:

Պատմական այս օրը խորհրդանշում է Հնդկաստանի ժողովրդի հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին և հավատարմությունը ազատության գաղափարներին:

Ուրախությամբ եմ արձանագրում, որ արագ փոփոխվող աշխարհում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ և բազմոլորտ գործընկերությունը շարունակում է խորանալ և ընդլայնվել:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը` ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ ամենաջերմ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին»:

  • Կիսվել: