շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանը ոչ մի պարագայում չի կարող լինել Հայաստանի վարչապետ. Թաթոյանը նշել է իրենց «կարմիր գծերը» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ոչ մի պարագայում չի կարող լինել Հայաստանի վարչապետ. Թաթոյանը նշել է իրենց «կարմիր գծերը» (տեսանյութ)

Մենք ունենք մի քանի կարմիր գիծ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի պարագայում չի կարող լինել Հայաստանի վարչապետ, Ռոբերտ Քոչարյանին մենք չենք ընտրելու վարչապետ, Սամվել Կարապետյանը հանրահռչակ հայ է, մեծագույն գործեր ունի արած հայ ժողովրդի համար, բայց. իմ կարծիքով, Սահմանադրությունը մեկ մարդու համար չի կարող փոխվել, և Սամվել Կարապետյանն այս պարագայում չի կարող լինել վարչապետ։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

«Մենք սահմանում ենք այս արգելքները և ասում ենք՝ մնացած որոշումները կկայացվեն ընտրությունների արդյունքներից հետո, հիմա գնահատականներ տալը ճիշտ չէ, ընտրություններից հետո, Հայաստանի շահերից ելնելով, մենք որոշումները կկայացնենք»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: