ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Այս մասին 24News-ին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։

Մեր տեղեկություններով, Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական  հարաբերությունները։ Մեզ հայտնի են օրակարգի վերաբերյալ այլ ուշագրավ մանրամասներ, որոնք կապված են Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հետ, որոնք կհրապարակենք ավելի ուշ։

ՀՀ Վարչապետի բոլոր միջազգային այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսպես է  արձագանքել այն հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելո՞ւ է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա և հանդիպում ունենալո՞ւ է Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։

  • Կիսվել: