շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպմանը կարևորել են խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի շարունակականությունը

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպմանը կարևորել են խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի շարունակականությունը

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

 

Հայտնում են ՀՀ կառավարությունից։

Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը:

  • Կիսվել: