ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի. փաստաբան

Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի. փաստաբան

Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Ս.Խաչատրյան) մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը։

Հիշեցնեմ, որ «երկրորդ գործով» Արմեն Աշոտյանի անազատությունը տևում է արդեն չորս ու կես ամիս (սկզբից՝ բանտային, իսկ հիմա՝ տնային կալանքի տեսքով): Իսկ «առաջին գործով» անազատությունը 2023-2025 թթ-ին տևել է 777 օրը»,-գրել է նա: 

  • Կիսվել: