Ո՞վ է ասել, որ իմ և Ծառուկյանի հարաբերությունները լարվել են, ով ասել է՝ իրենից էլ հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ո՞վ է ասել, որ իմ և Ծառուկյանի հարաբերությունները լարվել են, ով ասել է՝ իրենից էլ հարցրեք։ Այս մասին ասել է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Ծառուկյանն է ասել, որ իր համար ընդունելի չէ ձեր դիրքորոշումը, ինչ է եղել Ձեր մեջ հարցին Բաբայանը կարճ պատասխանել է. «Իրենից հարցրեք, ես չգիտեմ»։
«Նորմալ է։ Նորմալ աշխատում ենք»,- պատասխանել է նա լրագրոցի՝ ո՞նց է ձեր հարաբերությունները իշխանություն հետ հարցին։
«Ես ինչ-որ կառավարության անդա՞մ եմ, որտե՞ղ եմ աշխատել, որ ապօրինի հարստանամ»,- նշել է նա։
Ձեզ համար ընդունելի՞ է, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ հարցին Աբովյանի քաղաքապետը չցանկացավ պատասչանել, նշելով, որ դատաքննություն է գնում։



