Ֆինանսների նախարարությունում իտալացի գործընկերների հետ քննարկվել է կանաչ տնտեսության և ենթակառուցվածքների ծրագրերի արտոնյալ ֆինանսավորման հարցը
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը Իտալիայի դեսպանության և Իտալիայի զարգացման բանկի (CDP) ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ տնտեսության, էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի արտոնյալ ֆինանսավորման հնարավորությունները։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային գործընկերների համատեղ բյուջետային աջակցության ծրագրերին իտալական կողմի հնարավոր մասնակցությանը։




