հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը․ Արման Թաթոյան

Նիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը․ Արման Թաթոյան

«Արցախ», «Ղարաբաղյան շարժում» և «հայ զինվոր» բառերը հեռու պահեք ձեր կեղտոտ բերաններից։ Այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ 

«1988 թվականին հայ ժողովուրդը որոշեց, որ առաջին Հայոց ցեղասպանության ժամանակ մեր ժողովրդի հետ տեղի ունեցածը երբեք այլևս չի կրկնվելու ու դա պարտադրված շարժում էր: Առաջին պատերազմում հաղթելով՝ մենք դա ապահովեցինք։ Քո ղեկավարության ներքո երկրորդ Արցախյան պատերազմը պարտվելով՝ մենք ապրեցինք երկրորդ ցեղասպանությունը»,- ասել է Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: