չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը,  ՔԿ ղեկավար  Արգիշտի Քյարամյանը և Սասուն Խաչատրյանը ևս հրաժարական են տվել

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը և Սասուն Խաչատրյանը ևս հրաժարական են տվել

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հայտնում Infoport.am-ի աղբյուրը։

Բացի ՆԳ նախարար Վահե Ղազարյանից, ըստ որոշ տեղեկությունների, հրաժարական է ներկայացրել նաև ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը և Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ  հայտնել էինք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Գնել Սանոսյանը և  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ 

Ըստ տարածվող լուրերի՝ ՆԳ նախարարի պաշտոնում քննարկվում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությունը։

  • Կիսվել: