Նեռի ու իր գործակալների պատճառով մեր պետությունը միջազգային ասպարեզում վերածվել է անհասկանալի գոյացության. Բագրատ Սրբազան
Վաղը՝ օգոստոսի 23-ին, մեր Անկախության հռչակագրի օրն է։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասաց ՛՛Սրբազան պայքար՛՛-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Մեր Հանրապետության ծնունդը պայմանավորված է մեր հռչակագրով, որում սահմանված են մեր իձղերը, երազանքներն ու ձգտումները, և որոնք այս չարիքն այս պահին մեծամասամբ խլել է։
Այսօր վտանգված են մեր հռչակագիրը, մեր Սահմանադրությունը, հետևաբար՝ մեր պետությունն ու պետականությունը։ Նեռի ու իր գործակալների պատճառով մեր պետությունը միջազգային ասպարեզում վերածվել է անհասկանալի գոյացության՛՛,-նշեց նա։
Օրվա բանախոս Գարեգին Չուգասզյանն էլ հավելեց. ՛՛Եթե մենք չունենանք տեսլական, ապա չենք կարող մեր ժողովրդին մոբիլիզացնել ու բերել ավանդական արժեքներին՛՛։
Այնուհետև Բագրատ Սրբազանը շարունակեց. ՛՛Խոսքս ուղղում եմ անխտիր բոլոր քաղաքական գործիչներին։ Ես հարգում եմ բոլորի խոսքը, բայց դրանց տակ պետք է ճշմարտություն լինի, հատկապես երբ այդ խոսքը կապված է մեր պայքարի ու ինձ հետ։
Մեր պայքարը շատերիդ կենդանություն է տվել, հետևաբար՝ այս պայքարը կարող է շատերիդ թաղել։
Հայրական սրտով ասում եմ՝ ասելիք կամ անելիք ունեք, դուրս եկեք փողոց, արեք, մենք էլ ձեզ հետ։
Աշխարհաքաղաքական կենտրոնների գրասենյակներում քարշ մի՛ եկեք, տղե՛րք, մեղք եք, մենք էլ ձեզ հետ։ Ձեզ անգամ դռան շեմի գորգի տեղ չեն ընդունելու։ Եթե մտածողներ կան, որ խոսքն իրենց մասին է՝ այո՛, հենց ձեր մասին է։



