ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Նազելի Բաղդասարյանը նոր պաշտոն է ստացել

Նազելի Բաղդասարյանը նոր պաշտոն է ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի օգնական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի օգնական»,- նշված է որոշման տեքստում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։

  • Կիսվել: