շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Նախաստորագրելը հերթական գլուխ արդուկելու տերմինոլոգիա է, որի տակ ոչինչ չկա. Ռոբերտ Քոչարյան

Նախաստորագրելը հերթական գլուխ արդուկելու տերմինոլոգիա է, որի տակ ոչինչ չկա. Ռոբերտ Քոչարյան

Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է նշանակում նախաստորագրություն. ես 10 տարի նախագահ եմ եղել, ստորագրել եմ բազմաթիվ պայմանագրեր, երբեք չի եղել նախաստորագրելու տարբերակը։ Այս մասին այսօր «5–րդ ալիքին» տված հարցազրույցում ասաց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր նախաստորագրմանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Եթե տարաձայնությունները շատ են, չկա ստորագրելու պայմանագիր։ Եթե խոսում են նախաստորագրման մասին, ապա ենթադրաբար մինչեւ ընտրությունները մի թուղթ են տալու, որը որեւէ իրավական հետեւանք չի կարող ունենալ եւ որեւէ պարտավորություն չի նշանակում։ Նախաստորագրելը հերթական գլուխ արդուկելու տերմինոլոգիա է, որի տակ ոչինչ չկա։ Իրեն հարգող մարդը չի կարող այդ տերմինաբանությունը լուրջ ընդունել»:

Լրագրողի հարցին՝ այս պահին իր կարծիքով բանակցություններում ինչ է քննարկվում, նա պատասխանեց. «Քննարկվում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, որը ենթադրում է դեռ մի քանի պայմանների կատարում, որը Ադրբեջանի ասելով ամենաբարձր մակարդակով ասել են, որ չեն անելու մինչեւ չլինեն սահմանադրության փոփոխություն, մինչեւ չլուծարվի Մինսկի խումբը, բայց ենթադրում եմ՝ կապված որոշակի ընտրական պրոցեսների հետ կարող է նախաստորագրվող մի թղթի կտոր տան Հայաստանին՝ ընտրազանգվածի վրա ազդելու համար»,–ասաց նա։

Քոչարյանը հարց բարձրացրեց, թե ինչու է խաղաղության օրակարգի դրոշը կրողը դարձել Նիկոլ Փաշինյանը. «2018–ի հեղափոխությունը ի՞նչ կարգախոսներով էր։ Երեք հիմանական թեմա էր՝ սոցիալական արդարություն, կոռուպցիայի դեմ պայքար և ժողովրդավարություն։ Չի եղել խաղաղության օրակարգ։ Երբ Նիկոլ Փաշինյանը հրահրեց պատերազմ, նրա երկու տարվա ելույթները ոչմիթիզական, ազգայնական առաջնորդի ելույթներ էին։ Պատերազմի պարտությունից վախեցած ժողովրդի համար օրակարգային դարձավ խաղաղության թեման։ Ինքը բերեց այդ պարտությունը եւ այդ պարտությունից առաջացրած խաղաղության օրակարգի դրոշը վերցրեց։ Ինքը ձախողել է եւ սոցիալական արդարությունը, և կոռուպցիայի դեմ պայքարը, և ժողովրդավարությունը։ Ես համարում եմ, որ ինքը դավաճանել է բոլոր այն գաղափարներին, ինչի ազդեցության տակ 2018 թվականին եղավ իշխանափոխություն։

Ինքը բերեց պարտություն և ինքը այդ պարտությունը սարքեց իրեն հետագա իշխանության մնալու դրոշակը»,– ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ ըստ սոցիոլոգների, 2021 թվականին իր պարտության գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը քարոզում էր խաղաղություն, իսկ իր անունը կապվում էր հնարավոր նոր ազատագրական մարտերի հետ, երկրորդ նախագահն ասաց. «ճիշտ եք ասում։ Հենց ամբողջ պարադոքսը դրա մեջ է։ 100 հազարավոր մարդիկ դուրս գան փողոց երեք հիմնական հարցերից ոգևորված, այդ երեք հարցերում իշխանությունն ամբողջությամբ ձախողման, և իշխանության անվտանգային հարցման մեջ ձախողումը բերեց իրեն համար նոր օրակարգ։ Դրանով դա վերընտրվեց 21 թվականին, ինը իսկապես աբսուրդ է»։

  • Կիսվել: