չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի սեփականությունն օրինական է, թող հեղափոխություն անեն. Քոչարյան

ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի սեփականությունն օրինական է, թող հեղափոխություն անեն. Քոչարյան

Եթե Հայաստանի քաղաքացիները Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող սեփականությունն օրինական են համարում, ապա կարող են քաղաքական ճանապարհով փորձել փոխել իշխանությունը։ Այս մասինԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող սեփականությունն օրինական է, ես ուղիղ կոչ եմ անում դուրս գալ և հեղափոխություն անել»:

Փաշինյանի խոսքոբ՝ Կառավարության քաղաքական կամքը նախկին պաշտոնյաների ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձն ապահովելն է։

«Որովհետև մեր քաղաքական կամքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանենցից ապօրինի ձեռք բերված նույնիսկ կոշիկը վերադարձնելու ենք ՀՀ սեփականությանը։ Ով համաձայն չէ, կոչ եմ անում հեղափոխություն անել»,-ասել է վարչապետը:

  • Կիսվել: