չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Մոսկվայից հայտարարում են` ընտրություններում ուզում ենք տեսնել ռուսամետ ուժեր, Բաքվից ասում են՝ ուզում ենք՝ հաղթի Փաշինյանը, Բրյուսելն էլ ունի իր նախընտրությունները. Թաթոյան

Մոսկվայից հայտարարում են` ընտրություններում ուզում ենք տեսնել ռուսամետ ուժեր, Բաքվից ասում են՝ ուզում ենք՝ հաղթի Փաշինյանը, Բրյուսելն էլ ունի իր նախընտրությունները. Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ուղերձ է հղել նախընտրական քարոզարշավից առաջ։

«Ոչ ոք մեզ չի հարցնում` ինչ ենք մենք ուզում: Մոսկվայից բացահայտ տեսախցիկի առաջ հայտարարում են` ձեր ընտրություններում ուզում ենք տեսնել ռուսամետ ուժեր, Բաքվից ասում են` մենք ուզում ենք, որ հաղթի Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելն էլ ունի իր նախընտրությունները, ու ոչ ոք դրանից չի ամաչում։

Հունիսի 7-ի ընտրություններն այն մասին են, թե ինչ ենք ուզում մենք, այլ ոչ թե այն մասին, թե ինչ են ուզում ուրիշները։

Քվեարկելով մեր օգտին, Դուք քվեարկում եք Հայաստանի օգտին։ Գնացե՛ք հունիսի 7-ին ընտրական տեղամաս, քվեարկե՛ք մեր օգտին։ Արդարությունը գալիս է մեզ վերադարձնելու մեր երկիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: