հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. Գալուզին

Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. Գալուզին

Ռուսաստանի միջնորդությունն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական և բովանդակալից երկխոսություն ապահովելուն՝ փոխադարձ ընդունելի հանգուցալուծումներ գտնելու նպատակով, որոնք հաշվի կառնեն երկու կողմերի շահերը։ 

Այս մասին ТАСС-ի հետ հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր այցեր է կատարում Երևան և Բաքու: Մենք նաև մեր գործընկերներին ենք փոխանցել խաղաղ գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ ռուսական նկատառումները, որոնք հաշվի են առնում կողմերի մոտեցումները։

Խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը արմատացած է պատմության մեջ, դրա վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ և համբերություն, այնպիսի պայմանների ձևավորում, որոնք կապահովեն երկկողմ համաձայնագրերի ուժը, հուսալիությունը և կայունությունը, որոնք կհանգեցնեն փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը: Հենց դրան է ձգտում Ռուսաստանը, որի համար Անդրկովկասում խաղաղությունն ու կայունությունը միշտ առաջին պլանում կլինեն», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

  • Կիսվել: