Մոնղոլները չմտան Սուրբ Էջմիածին, հայ չարիքը մտավ. ՔՊ-ն ու իր «վոժդը» չե՛ն մարսելու. Աղվան Վարդանյան
Քաղաքակիրթ արձագանք՝ Սուրբ Էջմիածին Մայր Աթոռ զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապղծություն է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա, դուք, դա էլ արեցիք, անհավատ եք, զուրկ հայկականությունից, հայ մարդն ամենուր ամոթահար է, չէին պատկերացնում, որ սրան էլ եք ընդունակ: Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, ՀՀ-ն զավթած չարիքը մտավ հայության ինքնության տաճար, սա չեք մարսելու: Արքեպիսկոպոս Բագրատ և Միքայել Սրբազաններն ԱԱԾ-ի նկուղում են։ Սա նենգ, վախկոտ արարք է։ Նրանցից յուրաքանչյուրի ծառայության, բարի գործերի չնչինագույն մասն էլ չի արել ՔՊ-ն հավաքաբար և իր վոժդը։ Սա չեք մարսելու»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ բարիք անում են մեծ մարդիկ, չարիք բերում են ոչնչությունները։ «Դուք մեր ինքնության, մեր տեսակի հետ կապ չունեք, դուք ինքնիշխան չեք, դուք ծառա եք, ձեր ծառայության ժամկետն ավարտվելու է, սրբազանների խուցը դատարկ չի մնալու: Սամվել Կարապետյանի դեմ ձեր արածը երախտամոռություն է, նա ստեղծող, կառուցող է, դուք քանդող, նա բարեգործ է, դուք՝ չարի սպասավոր: Նա ողնաշարով, արյունով, հայ է, խոսքի տեր, Մուշ, Ալաշկերտի հոգևորականների ուսուցիչների ժառանգ է, դուք՝ անհայտ ծագումով ու խոստումնազանց: Լա՛վ, լա՛վ ասեմ՝ ձեզանից ոմանք:
«Նա չի կոտրվելու, դուք եք կոտրվելու: Նա եկեղեցու հոգևորի մշակույթի հայ ինքնության պաշտպանն է, դուք՝ ոչնչաբան: Նրա կրեդոն՝ ամեն ինչ հայրենիքի համար, ձերը՝ ամեն ինչ հայրենիքի դեմ»,- նշեց Վարդանյանը:
Նա կոչ արեց քաղաքացիներին կոչ արեց պինդ լինել հավատքի մեջ: «Սա, սրանք գնալու են, միասին տեր ենք դառնալու մեր տեսակին, մեր ինքնությանը, մեր պետությանը: Ամոթի այս խարանը ջնջելու ենք, պիղծ, նենգ, վախկոտ, երախտամոռ մարդիկ, իմ, մեր Հայաստանում ապագա չունեն»,- ասաց նա:
Երբ ՔՊ-ականները սկսեցին տեղից խոսել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց լռություն պահպանել դահլիճում և որ նման ելույթների համար իրենք պետք է շնորհակալ լինեն: