ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Խոր վշտով տեղեկացա Հնդկաստանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին․ Միրզոյան

Խոր վշտով տեղեկացա Հնդկաստանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին․ Միրզոյան

Խորը վշտով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Ajs masin X-ում գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին, իսկ այս սրտակեղեք վթարից բոլոր տուժածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն», - գրել է նա:

Հիշեցնենք, որ Air India-ի Boeing 787-8 Dreamliner օդանավը կործանվել է Հնդկաստանի արևմուտքում գտնվող Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանից թռիչքի ժամանակ։ Նախնական տեղեկությունների համաձայն, ավիաաղետից ոչ ոք չի ողջ մնացել, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

«Կարծես թե ինքնաթիռի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան: Զոհերի մասին ճշգրիտ տվյալները պարզվում են», - գործակալությանը հայտնել է ոստիկանության կոմիսար Գ. Մալիկը։ 

Ինքնաթիռում 242 մարդ է եղել՝ 230 ուղևոր (169 Հնդկաստանի քաղաքացի, 53 Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 7 պորտուգալացի և 1 կանադացի), 2 օդաչու և 10 ուղեկցորդուհի։

  • Կիսվել: