կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի դեսպանին

Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի դեսպանին

Սեպտեմբերի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:

ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում ծավալած արգասաբեր գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների առավել ընդլայման ու խորացման գործում ունեցած ավանդի համար: Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում:

  • Կիսվել: