ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՄԻՊ-ն անդրադարձել է «Հայելի» ակումբի վրա գործած հարձակմանը

ՄԻՊ-ն անդրադարձել է «Հայելի» ակումբի վրա գործած հարձակմանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հայելի» ակումբի վրա գործած հարձակմանը՝ մասնավորապես նշելով.

«Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։ Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»։

Հիշեցնենք, որ այսօր չորս հոգի՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, քիչ առաջ պաստառներ էին փակցնում «Հայելի» ակումբի պատերին և ձվեր նետում դռների վրա: Նրանց պահանջը լրատվամիջոցը փակելն էր: Պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ եթե դռները բաց լինեին, նրանք նույնը կանեին ակումբի ներսում:

  • Կիսվել: