կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Միջկառավարական հանձնաժողովի նպատակը կապերի ապաշրջափակման քայլերի իրականացումն է. Ուկրաինայում ՀՀ դեսպան

Միջկառավարական հանձնաժողովի նպատակը կապերի ապաշրջափակման քայլերի իրականացումն է. Ուկրաինայում ՀՀ դեսպան

Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նպատակը հենց այն է, որպեսզի քաղաքական հղումից բացի, որը դրանում պարունակվում է, իրականացվեն կապերի ապաշրջափակման քայլեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Դեսպանը նշեց, որ այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան քննարկել են առկա կապի բարելավման արդիականացման անհրաժեշտության հարցերը, որպեսզի այն դառնա հարմար եւ ավելի հրապուրիչ տնտեսվարող սուբյեկտների համար։

Նրա խոսքով՝ ձեռք են բերվել բավական լուրջ պայմանավորվածություններ։

«Հայաստանը կմասնակցի բոլոր նման միջոցառումներին, որոնք նրա համար հետաքրքրություն կներկայացնեն։ Կապահովվի դրա հետ կապված պետական աջակցություն»,- ավելացրեց Կարապետյանը։

 

  • Կիսվել: