Միածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին
Ինչու է Մայր Աթոռը գտնվում Էջմիածնում, իհարկե, ավանդությունն ասում է, որ Մայր Տաճարը կառուցվել է Միածնի իջման վայրում, բայց ես էլ ասում եմ՝ Միածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջներ։ Այս մասին «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին ունեցած բանախոսության ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Այն ժամանակ Վաղարշապատը ՀՀ-ի մայրաքաղաքն էր։ Հետևաբար, այս ամենն արձանագրելով մենք արձանագրում ենք ամենակարևորը, մեր պետությունը մեր ինքնությունն է և մեր ինքնությունը մեր պետությունն է։
Եվս մի թեզ, 301 թ-ից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ ոչ, ակնհայտորեն եղել ենք, բայց 301 թ-ից առաջ չի եղել քրիստոներություն, չեն եղել գրերը, չի եղել եկեղեցին, բա մենք ինչի՞ հաշվին ենք հայ եղել, հայ կոչվել։ Ակնհայտ է պատասխանը, մենք հայեր ենք կոչվել, որովհետև մեր թագավորներն են հայեր եղել, սա ապացուցում է այն թեզը, որ մեր պետությունը մեր ինքնությունն է և մեր ինքնությունը մեր պետությունն է, և սա ֆունդամենտալ նշանակություն ունեցող արձանագրում է մեր հետագա ընկալումների և գործողությունների համար»,-ասել է նա։



