ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Միանում ենք հայերին և խոնարհվում այս nղբերգության բոլոր զnhերի հիշատակի և վերապրողների առաջ․ Նիդերլանդների դեսպան

Միանում ենք հայերին և խոնարհվում այս nղբերգության բոլոր զnhերի հիշատակի և վերապրողների առաջ․ Նիդերլանդների դեսպան

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատնից։

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915–1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ոճրագործությունը: Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար։ Միանում ենք հայերին և խոնարհվում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի և վերապրողների առաջ», նշել է դեսպանը։

  • Կիսվել: