Մհեր Սահակյանը հայտարարել է, որ անձամբ կողմ է քվեարկելու իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հայտարարել է, թե անձամբ կողմ է քվեարկելու իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությանը։
Նա նշել է, թե այդպես է անում, որ տպավորություն չստեղծվի, թե թաքնվում է անձեռնմխելիության քողի տակ. «Ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»։
Մհեր Սահակյանի ելույթի վերջում ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին։
«Փառահեղ է»,- արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ Մհեր Սահակյանը ներկաների նկատմամբ անհարգալից, իսկ իրավական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք է դրսևորել․
«Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները, ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների պատճառվել են բութ, կոշտ առարկայով»։


