Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-22-ին մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:
Պատվիրակության կազմում են, մասնավորապես, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, Մհեր Գրիգորյանի խորհրդական Հովհաննես Ազիզյանը: