ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մենք ունենք նոր Սահմանադրության օրակարգ, որտեղ Անկախության հռչակագրին հղում լինել չի կարող․ Նիկոլ Փաշինյան

Մենք ունենք նոր Սահմանադրության օրակարգ, որտեղ Անկախության հռչակագրին հղում լինել չի կարող․ Նիկոլ Փաշինյան

Անկախության հռչակագրի հետ կապված ես ասել եմ, ժողովուրդ, իմ քաղաքական որոշումն է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, և եթե ժողովուրդը համաձայն չի, ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, հեղափոխություն արեք և ինձ հեռացրեք իշխանությունից: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Քանի դեռ դուք չեք հեռացրել ինձ իշխանությունից, ես առաջնորդվում եմ այս տրամաբանությամբ, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակում, և հիմա մենք ունենք նոր Սահմանադրության օրակարգ և ասում ենք, որ այնտեղ Անկախության հռչակագրին հղում լինել չի կարող»,-նշել է նա:

  • Կիսվել: