չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Մենք օրենքն ենք հետապնդում, իսկ ձեր վարքագիծը բոլշևիզմ է, ուրիշ ոչինչ․ Լիլիթ Գալստյանը՝ իշխանական պատգամավորներին

Մենք օրենքն ենք հետապնդում, իսկ ձեր վարքագիծը բոլշևիզմ է, ուրիշ ոչինչ․ Լիլիթ Գալստյանը՝ իշխանական պատգամավորներին

Խնդիրը ոչ այնքան Սեդա Սաֆարյանի մասին է, որքան ԱԺ-ի քաղաքական մեծամասնության և այն մասին, թե որքան են ՔՊ-ականները հարգում այն խոստումները, որ տվել են հասարակությանը՝ կառուցելու օրենքի երկիր։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Ակնհայտ է, որ տեղի է ունեցել օրենքի պահանջի խախտում։ Մենք դատական ատյան չենք, որ որոշենք Սեդա Սաֆարյանը շահույթ հետապնդել է, թե ոչ։ Թող գնա ՍԴ, և այդ դատարանը ինքը որոշի՝ օրենքի որ պահանջներն են խախտվել, որքան է իրավական և որքան է բարոյական Սեդա Սաֆարյանի գործունեությունը որպես ՍԴ անդամ։ Երբ մեզ հարց եք տալիս, թե ինչ նպատակ ենք հետապնդում, ասեմ, մեր հետապնդելի նպատակը շատ պարզ է՝ օրենքն ենք հետապնդում։ Պառլամենտական երկրում պառլամենտի քաղաքական մեծամասնությունը մեկ անգամ ևս հաստատում է սեփական բոլշևիզմը։ Եթե ձեզ համար այդքան ոչ մի արժեք չունեն օրենքը, քաղաքական բարոյականությունը, վարվեք այնպես, ինչպես վարվել եք։ Ձեր վարքագիծը բոլշևիզմ է, ուրիշ ոչինչ»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

  • Կիսվել: