Մենք չենք կարծում, որ արդարացի ու ճիշտ է ռուսական խաղաղապահ զորախմբին հրապարակավ քննադատելը. Կոպիրկին
Եթե ընդհանուր գնահատական տանք, ապա հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունակում են դաշնակցային մնալ։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսասատի դեսպան սերգեյ Կոպիրկինը:
Նա հիշեցրել է այդ մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ բոլորովին վերջերս ասած խոսքերը։
՛՛Բարդություններ կան, մենք դրանք տեսնում ենք քաղաքական, տարածաշրջանային անվտանգության ոլորտների հետ կապված հարցերում։ Կան նաև հայկական ղեկավարության հայտարարությունները՝ ռուսական խաղաղապահ զորախմբի քննադատությամբ։
Իհարկե, դա մեզ չի ուրախացնում, մենք չենք կարծում, որ նախ արդարացի է, երկրորդ՝ ճիշտ է հրապարակավ քննադատել` հաշվի առնելով այն դերը, որ ունի Ռուսաստանը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և ընդհանրապես տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանման գործում՛՛,-ասել է կոպիրկինը՝ միևնուն ժամանակ նկատելով, որ, այնուամենայնիվ, ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ ՛՛մեր հարաբերություններն ամուր առանցք և շատ լավ ներուժ ունեն՛՛։


