երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Մենք 300 հազար զոհ ենք տվել, գնում ենք տոնելու մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի՝ ՌԴ այցի մասին

Մենք 300 հազար զոհ ենք տվել, գնում ենք տոնելու մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի՝ ՌԴ այցի մասին

Դա մեր հաղթանակն է, մենք 300 հազար զոհ ենք տվել և գնում ենք տոնելու մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Մայիսի 9-ի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն այցին:

«Կարծում եմ, որ պետք է մասնակցի: Ենթադրում եմ, որ, այո՛, կմասնակցի»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց՝ այդ միջոցառումներին մասնակցությունը նաև միջազգային տարբեր շփումներ ունենալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն է:

«Այսինքն՝ բոլորը բոլորի հետ պիտի խոսեն, իսկ մենք, որպեսզի բոլորին չնեղացնենք, պետք է փորձենք բոլորի համար լա՞վը լինել:

Կա ՀՀ շահ, կա ՀՀ կարծիք, որ ես այս կարծիքն ունեմ, ես այս ուղղությունն ունեմ, ու գործողություններ, որոնք անում ենք միջազգային հարթակներում: Թե ո՞վ կգնա այնտեղ, ո՞ւմ կժպտա, ո՞ւմ կբարևի՝ դա քաղաքականություն է: Ինչպես ասել եմ՝ քաղաքականությունը մեծ առևտուր է»,- ասաց ԱԺ խոսնակը:

  • Կիսվել: