ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Մարդը պաշտպանական շրջան կառուցելու փոխարեն Սևանում տուն է սարքել. Արայիկ Հարությունյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

Մարդը պաշտպանական շրջան կառուցելու փոխարեն Սևանում տուն է սարքել. Արայիկ Հարությունյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

Հարցնում եք, թե որն է մոտիվը հեղաշրջումներ պլանավորելու: Մարդը պաշտպանական շրջան կառուցելու փոխարեն Սևանում տուն է սարքել՝ խրամատները հագեցնելով կանսեռվի բանկեքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրին:
 
«Ըստ գլխավոր դատախազի, որն այս պահին ԱԺ-ում միջնորդություն է ներկայացնում պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, Օհանյանը ՊՆ կապիտալ շինարարության պատասխանատուների միջոցով ատկատի հաշվին Սևանում տուն է սարքել զավթված հողակտորի վրա: Դա արել է ապրիլյան պատերազմին նախորդող տարիներին:
Ահա, թե ինչու են ոմանք հեղաշրջման միջոցով ուզում կանխել այս ու այլ հանցագործությունների բացահայտումը»,- գրել է նա:

 

  • Կիսվել: